06/09/2016 20:56
«Բարսելոնը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Շտեգենին
«Բարսելոնը» մտադիր է մոտ ժամանակներս նոր պայմանագիր առաջարկել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, հայտնում է Sport-express.ru-ն։
24-ամյա գերմանացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնյան թիմի մյուս դարպասապահը՝ Կլաուդիո Բրավոն, տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
«Տեր Շտեգենը «Բարսելոնի» ապագայում կարևորագույն տեղ է զբաղեցնում», - «Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքերը մեջբերել է RAC1-ը: