06/09/2016 08:41
Սկսվել է ԿԸՀ նախագահի առաջադրման ժամկետը, ամենահավանական թեկնածուն Տիգրան Մուկուչյանն է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։
«Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, և այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու։
Նշենք, որ ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուները Աժ-ում ընտրությունից առաջ պետք է հանդիպեն խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ։ Իսկ այդ թեկնածուներին առաջադրում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր անդամների մեկ երրորդի կողմից», - գրել է թերթը։