07/09/2016 17:52
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երևանի պատմության թանգարանում
Սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից:
Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը: