07/09/2016 09:50
Սյունիքի մարզպետն ավագանու 4 թեկնածուներից պահանջել է, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ Գորիսում սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ միակ թեկնածուն գործող քաղաքապետ Վաչագան Ադունցն է: Միաժամանակ պետք է տեղի ունենան Գորիսի ավագանու ընտրությունները: Ավագանու անդամի 26 թեկնածու է առաջադրվել` 15 մանդատի համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին Շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն:
«Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ընտրություններում առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը ավարտվում է վաղը` ժամը 18.00-ին», - հավելել է թերթը: