07/09/2016 09:34
Կարեն Կարապետյանն սեպտեմբերի 21-ին նշանակվելու է ՀՀ վարչապետ. «Ժողովուրդ»
Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի, այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձևավորելու և Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին:
«Մյուս կողմից կասկածներ կան, որ այս լուրերն ընդամենը խայծ են, և դրանց նպատակը Հայաստանի հասարակության տրամադրությունները շոշափելն է: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմաններում օդ ու ջրի պես հարկավոր է, որ հանրությունը դադարի մշտապես բացասական սպասումների մեջ ապրել: Երեկ ողջ օրվա ընթացքում իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս լուրերի իսկությունը պարզել: Բոլորը խորհրդավոր ակնարկներ էին անում` խորհուրդ տալով սպասել մինչև առաջիկա հինգշաբթի` կառավարության նիստին», - գրել է «Ժողովուրդ» թերթը: