07/09/2016 15:10
Արթուր Աբրահամը որդուն կկոչի իր հայրիկի անունով
Գերմանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հանրահայտ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը բացահայտել է, որ շուտով լույս աշխարհ եկող իր առաջնեկը տղա է լինելու: Փորիկի ծնունդին զույգը սպասում է սեպտեմբերի վերջին:
Հայկական ավանդույթի համաձայն՝ երեխան կկրի հորական պապիկի անունը՝ Գրիգոր:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Մերին պսակադրվել են 2015 թվականի ամռանը՝ Հայաստանում: