08/09/2016 09:09
Ընդդիմությունն ու իշխանությունը կրկին համաձայնության չեն եկել Ընտրական նոր օրենսգրքի շուրջ. ՀԺ
Երեկ երեկոյան Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական նոր օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ վերջերս սկսված ընդդիմություն-իշխանություն նեղ շրջանակով ընթացքող բանակցությունների 2-րդ փուլի հերթական հանդիպումը։
«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ երեկվա փակ հանդիպմանը ևս էական համաձայնություններ ձեռք չեն բերվել։
Թերթը գրել էր, որ բանակցություններն ընթանում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև։