08/09/2016 09:18
ՀՀ Պաշտպանության նախարար է նշանակվելու Վիտալի Բալասանյանը. ՀԺ
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին անգամ կվարի կառավարության նիստը։ Արդեն երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստերից հետո կհայտարարվի Աբրահամյանի և նրա կաբինետի հրաժարականի մասին։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու, այդ թվում անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունն է շրջանառվում։
Պաշտպանության նախարարի թեկնածուների շարքում շրջանառվում է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի անունը։
Իշխանության վերնախավում ի թիվս մի շարք պաշտոնանկությունների և նշանակումների՝ քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի փոփոխությունից հետո նշանակվելու է արտգործնախարար», - գրել է թերթը: