08/09/2016 09:06
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարարի եղբայրը պաշտոն է ստացել ԵՏՀ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Խաժակ Կարայանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Վերջինս ֆիզիկոս Համլետ Կարայանի որդին է՝ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի եղբայրը։
«Հրապարակ»-ը փորձել է Ս․ Կարայանից ճշտել, թե որն է եղբոր պաշտոնանկության պատճառը։ Նա նշել է, որ եղբայրն այլ աշխատանքի է անցել՝ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն․ «Իր պրոֆիլով է, IT ոլորտ է, Հայաստանն այնտեղ պետք է ունենար իր ներկայացուցիչը, արդեն մեկնել է Մոսկվա և անցել աշխատանքի»։