08/09/2016 09:11
Համաներման նախագիծը մինչև եկող շաբաթվա վերջ պատրաստ կլինի. «Ժողովուրդ»
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել:
«Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաև առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են: Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչև եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի խորհրդարանի հաստատմանը», - հավելել է թերթը: