08/09/2016 14:48
Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման հարցն է քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցեր՝ այդ թվում այս տարվա մայիսին 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն և ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում», - ասված է հաղորդագրությունում: