08/09/2016 12:37
Արցախի նախագահը ընդունել է Հայաստանի զինվորական դատախազին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը: