10/09/2016 09:52
Դավիթ Հարությունյանը բանակցության է հրավիրել ԱԺ ոչ իշխանական ուժերին. ՀԺ
Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փակ հանդիպամ է հրավիրել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ մի շարք հարցերի շուրջ բանակցելու համար։
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր առավոտյան ԱԺ-ում, և ենթադրվում է, որ համաձայնություններ պետք է ձեռք բերվեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։
«Նշենք, որ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների շուրջ իշխանության և ընդդիմության բանակցությունները ավարտվել են, բայց թերթի տեղեկություններով, իշխանությունները մինչև վերջ էլ ամեն ինչ անելու են, որ դրանք նախորդների նման մնան թղթի վրա կամ կիրառվելու դեպքում էլ ընտրակեղծիքների հայտնաբերման ժամանակ ընտրությունների վրա էական ազդեցություն չունենան»,-հավելել է թերթը: