10/09/2016 09:58
ՊԵԿ ղեկավարն առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանը։ Վերջինս միայն այս տարվա մարտի 3-ին է ստանձնել ՊԵԿ ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էլ հակված չէ իր կառավարության կազմում աշխատել Հովսեփյանի հետ։ Գումարած սրան՝ Հովսեփյանը, ըստ էության, իր պաշտոնավարման ժամանակաշրջանում տապալել է հարկերի հավաքագրման գործընթացը։ Ի դեպ, բացառված չէ, որ ՊԵԿ-ը վերստին կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի, այսինքն՝ միմյանցից տարանջատվեն հարկային ու մաքսային ծառայությունները։ Թե ինչպես կավարտվեն այս հարցով Կարեն Կարապետյանի բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ՝ պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում», - գրել է թերթը։