10/09/2016 15:13
Սեյրան Օհանյան. Պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար
Հայկական կողմն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության խնդիրը կլուծվի խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների և վստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակում:
«Այն իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնել, երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սադրանքերի այս մասշտաբները բերում են նրան, որ շփման գծում շարունակվում է վստահության մթնոլորտի ձևավորման մերժումը հակառակորդի կողմից, մեզ հնարավորություն է տրվում ասել, որ եթե չկա վստահության մթնոլորտ, մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին», - լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ եթե Արցախի ժողովրդին ու Արցախին ինչ-որ բան պատահի, «պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար»: