12/09/2016 20:30
Նևադայում կայացած փառատոնի ժամանակ ցրել են Դևիդ Բոուիի աճյունի մոխիրը
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը ցրել են ԱՄՆ Նևադա նահանգում կայացած Burning Man փառատոնի ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն:
Բոուիի այրին՝ Իմանը, նախապես տվել է իր համաձայնությունը: Հանգուցյալ երաժշտի հիշատակին նվիրված միջոցառումը, որին մասնակցել է մոտ 70 մարդ, անցկացվել է հատուկ այդ առիթով բրգաձև կառուցված փայտյա տաճարում: Մեկ շաբաթյա փառատոնի ավարտից հետո տաճարն այրել են:
Կոմպոզիտոր, երգիչ, դերասան և նկարիչ Դևիդ Բոուին կյանքից հեռացել է այս տարվա հունվարի 10-ին՝ իր ծննդյան 69-րդ ամյակից 2 օր անց: Մինչ այդ, նա տարիներ շարունակ տառապել է քաղցկեղից:
Տաղանդաշատ բրիտանացուն դիակիզել են հունվարի 12-ին՝ Նյու Ջերսիում: Ավելի ուշ նրա աճյունի մոխրի մի մասը ցրել են ինդոնեզական Բալի կղզու երկնքում: