12/09/2016 11:19
«Միլանի» պաշտպանը հիվանդանոց է տեղեփոխվել
«Միլանի» պաշտպան Լուկա Անտոնելլին «Ուդինեզեի» հետ 3-րդ տուրի խաղում վզի սարսափելի վնասվածք է ստացել, հայտնում է isport.ua-ն:
Դրվագը տեղի է ունեցել խաղի 52-րդ րոպեին։ Անտոնելլին օդային պայքարում գլխով հարվածել է իր թիմակիցներից մեկի ազդրին ու ընկել խոտածածկին։ Մի քանի րոպե անց նա կորցրել է գիտակցությունը, իսկ նման դեպքերում, ինչպես հայտնի է, մեծ է սեփական լեզուն կուլ տալու հավանականությունը։ Բարեբախտաբար, ֆուտբոլիստներն ամեն ինչ արել են, որպեսզի իրավիճակը ծայրահեղ չդառնա։
Որոշ ժամանակ անց Անտոնելլին ուշքի է եկել, սակայն չի կարողացել շարժվել։ Բժիշկները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Արդեն խաղից հետո պարզվել է, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը առնվազն ողի կոտրվածք է ստացել։ «Միլանը» դեռ պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա:
Խաղն ավարտվել է ռոսսոների պարտությամբ՝ 0։1 հաշվով: