12/09/2016 16:07
Միհրան Հարությունյանին 2.5 միլիոն ռուբլի են նվիրել
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Ռուսաստանում ջերմ ընդունելության է արժանացել:
«Եմելյանովո» օդանավակայանում Միհրանին են դիմավորել Կրասնոյարսկի հայկական համայքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ըմբիշին է փոխանցվել 2.5 միլիոն ռուբլիի կտրոն:
Նրա պատվին նաև ավտոմեքենաների շքերթ է կազմակերպվել:
«Վատ եղանակը չխանգարեց, որ Միհրանին նման վերաբերմունքի արժանացնենք», - նշել են հայկական համայնքի ներկայացուցիչները:
Օգոստոսի 16-ին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում ուժերը չափում էին փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։
Միհրանը նշել էր, որ «ուզում է թողնել և հեռանալ, սպորտն արդեն իրեն հետաքրքիր չէ», իսկ ավելի ուշ հայտարարել՝ «Սկսվելու է նոր դարաշրջան` իմ դարաշրջանը թե' կյանքում, թե' սպորտում: Եվ եթե ես վերադառնամ, կվերադառնամ` ոչ թե 100 տոկոսով պատրաստված, այլ` ավելի շատ»: