12/09/2016 19:30
«Միսս Ամերիկա-2017» մրցույթում հաղթել է Արկանզաս նահանգի ներկայացուցիչը
«Միսս Ամերիկա-2017» մրցույթի եզրափակիչը, որն անցկացվել է Ատլանտիկ Սիթիում, ավարտվել է Արկանզաս նահանգի ներկայացուցիչ Սավվի Շիլդսի հաղթանակով, հայտնում է РИА Новости-ն:
«Միսս Ամերիկա 2017»-ի թագին և տիտղոսին արժանացած հաղթողը լավագույնն է ճանաչվել թագի ու տիտղոսի համար պայքարող 52 մասնակիցներից և դարձել է «Միսս Ամերիկա 2016»-ի հաղթող Բեթի Քանթրելի իրավահաջորդը։
Շիլդսը գերել է ժյուրիին ջազային պարով, որի շնորհիվ հաղթել է տաղանդների մրցույթում։
Գործակալության տվյալներով՝ նորաթուխ «Միսս Ամերիկան» ուսումնասիրում է արվեստ և երազում է աշխատել Բեյոնսեի պարային թիմում։
«Միսս Ամերիկա» առաջին մրցույթը տեղի է ւոնեցել 1921 թվականին և այդ ժամանակից ի վեր դարձել է ամենամյա:
SAVVY SHIELDS takes the stage for her first walk as your #MissAmerica 2017! pic.twitter.com/7kjOE8cYK1
— Miss America Org (@MissAmericaOrg) September 12, 2016