12/09/2016 10:57
Ուորլիքը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Նյու-Յորքում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները կհանգեցնեն խնդրի կարգավորմանը:
«Հետևաբար, մենք կցանկանայինք, որ նախագահների ևս մեկ հանդիպում կայանար: Մենք շարունակում ենք աշխատել այդ առաջարկների վրա, որպեսզի գտնենք երկու նախագահների միջև ընդհանուր եզրեր և, ի վերջո, հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Ջ.Ուրոլիքը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագրեր կան, «բայց չկա ոչ մի հստակություն»:
«Մենք ցանկանում ենք նախագահների նոր հանդիպում, բայց դեռ հստակ ոչինչ չկա, թե երբ և որտեղ այն տեղի կունենա: Մենք կհանդիպենք արտգործնախարարների հետ, որ հիմք դնենք հաջորդ գագաթաժողովին: Հույս ունենք երկու շաբաթից երկու արտգործնախարարներին տեսնել Նյու-Յորքում, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Ուզում եմ հուսալ, որ այնտեղ կկայանա նաև երկու նախագահների հանդիպումը», - նշել է Ուորլիքը: