12/09/2016 11:37
ԼՂ հակամարտությունը շատ ակտիվ է ու սրացման վտանգ կա. Ուորլիք
Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրոլիքը:
«Սա շատ ակտիվ հակամարտություն է: Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե այն որքան վտանգավոր կարող է լինել: …Կարծում եմ, որ կա հակամարտության սրացման ռիսկ՝ ամբողջ ծանր զինատեսակի կիրառմամբ: Կա ոչ թե պարզապես սրացման ռիսկ, այլ սխալ հաշվարկի ռիսկ, որը կարող է հանգեցնել բացասական հետևանքների», - նշել է նա:
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր հակամարտությունը կառավարելի են համարում, սխալվում են», - ընդգծել է ամերիկացի համանախագահը: