12/09/2016 11:28
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարարում. Ջեյմս Ուորլիք
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին զենք չի մատակարարում, «Ինտերֆաքս» գործակալությանը տված հրացազրուցյում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք նրանց պաշտպանական զենք ենք մատակարարում շատ սահմանափակ քանակությամբ, սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից օրենքով հաստատված մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով», - ասել է նա:
«Այսպիսով՝ մենք զենքի մատակարար չենք: Մենք ենթադրում ենք, որ ռազմավարական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ», - նշել է Ջեյմս Ուորլիքը: