12/09/2016 11:12
Ջեյմս Ուորլիք. Մենք ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմաններ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն, «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Սրանք եղել են հակամարտության կարգավորման պայմանները, մինչդեռ դրանք միակ պայմանները չեն: Փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը: Այս բոլոր էլեմենտները հանդիսանում են խաղաղ կարգավորման պայմաններ և դրանք բոլորն էլ հայտնի են: Մեզ անհրաժեշտ է աշխատել կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Սրանից կշահի տարածաշրջանի բնակչությունը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող է կարգավորվել:
«Մենք ունենք կարգավորման պայմաններ, դրանք մեզ հայտնի են և մենք քննարկում ենք դրանք: Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն: Դա պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ», - նշել է Ուորլիքը: