13/09/2016 09:01
«Գազպրոմ-Արմենիա»-ի տնօրենը կղեկավարի ՊԵԿ-ը. ՀԺ
Իշխանություններին մոտ կանգնած շրջանակների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը և փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը: Թե որքանով սա իրականություն կդառնա, կերևա մի քանի օրից: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի տեղեկություններով, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նման առանցքային պաշտոններում սեփական կադրերը նշանակելու պայման է դրել Սերժ Սարգսյանի առջև և նրանից ստացել այդ համաձայնությունը:
«Մյուս կողմից էլ տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնյաներից ինքն է ցանկանում ազատվել ու որպեսզի նրանց չնեղացնի, այդ պաշտոնանկությունները պատճառաբանում է այն հանգամանքով, որ Կարեն Կարապետյանը կադրային ազատ քաղաքականություն վարելու պահանջ է դրել», - հավելել է թերթը: