13/09/2016 13:53
Ղարաբաղի դե յուրե ճանաչումը ժամանակի խնդիր է. Շարմազանով
Լեռնային Ղարաբաղի դե յուրե ճանաչումը ժամանակի խնդիր է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սա է մեր կարծխիքը: Չի լինելու Արցախը Ադրբեջանի կազմում: Թիվ մեկ խնդիրը կարգավիճակն է: Խնդիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը: Իսկ Հայաստանը պաշտպանելու է ԼՂՀ ժողովրդի արդար պայքարը», - ասաց Է.Շարմազանովը:
Նրա խոսքով, պայմանավորվածությունները չեն իրականանում Ադրբեջանի պատճառով:
«Երբ ԼՂ իշխանությունը գա բանակցային սեղան, ինքն էլ կորոշի՝ ինչ են զիջում, ինչ են փոխզիջում», - նշեց ԱԺ փոխխոսնակը: