13/09/2016 12:42
ՀՀ և ԼՂՀ միջև փոխօգնության մասին պայմանագիրը կքվեարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև փոխօգնության մասին պայմանագիրը:
«Հանձնաժողովը համակողմանիորեն քննարկել է, տեքստը գրված էր մի շարք թերություններով, ուներ և քաղաքագիտական ուղղումների անհրաժեշտություն, և տերմինաբանական, և իրավաբանական: Եկել ենք համաձայնության, որ հաջորդ նիստում հանձնաժողովը քվեարկի արդեն նորացված տարբերակը», - ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, կա երեք տարբերակ. մերժել, տալ դրական եզրակացություն կամ հետաձգել:
«Կառավարության ձևավորումից հետո կշարունենք քննարկումները նաև ԱԳՆ ներկայացուցիչների հետ», - նշեց Ա.Զաքարյանը: