14/09/2016 13:06
«ՀԷՑ»-ը ԼՂԸ Էլեկտրական ցանցերը ձեռք բերելու մտադրություն չունի. ՀԷՑ տնօրեն
«ՀԷՑ» ընկերությունը տեղեկացված չէ Լեռնային Ղարաբաղի Էլեկտրական ցանցերը ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին, ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանը:
«Առաջին անգամ եմ լսում: Կարող եմ վստահ ասել, որ լուրն իրականությանը չի համապատասխանում», - հայտարարեց Կ.Հարությունյանը, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք «ՀԷՑ»-ը պատրաստվում է գնել ԼՂ Էլցանցերը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն տարացվեց, որ «Տաշիր» ընկերությունը բանակցում է Ղարաբաղի էլեկտրական ցանցերը ձեռք բերելու շուրջ։