14/09/2016 09:29
Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս. «Ժամանակ»
Տևական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Ժամանակ»-ի իշխանության մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով՝ անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։
Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս։