14/09/2016 13:58
Հռոմի պապը հանդես է գալիս ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
Նրա խոսքով` կաթոլիկ եկեղեցին հանդես է գալիս պատերազմի դեմ և հորդորում է նման խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով: Ֆեկետեն հավելել է նաև, որ կաթոլիկ եկեղեցին ուղղակիորեն չի զբաղվում ԼՂ հակամարտությամբ:
Ֆրանցիսկոս պապի այցն Ադրբեջան նախատեսված է հոկտեմբերի 2-ին: