15/09/2016 09:51
Սպասեք նախագահի որոշմանը. Նախագահի խորհրդականը՝ Մնացականյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին
Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուն:
«Սպասեք նախագահի որոշմանը, կլինի, կասեն` ով է լինելու, ով` ոչ», - ասել է նա:
Հարցին՝ իսկ այդ պաշտոնում նշանակում անելիս իր կարծիքը չե՞ն հարցնում` որպես զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած անձ, նա պատասխանել է. «Քաղաքական որոշում կլինի՝ կնշանակեն»:
Իսկ ԼՂՀ-ում կգտնվի՞ Մնացականյանին փոխարինող հարցին Հարությունյանը վստահեցրել է, որ կադրերի խնդիր զինուժում չկա: