16/09/2016 09:25
Վազգեն Խաչիկյանը ներում է խնդրել ՀՀ նախագահից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու։
Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանի և «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում է խնդրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: