16/09/2016 09:27
ԲՀԿ-ի թիմում հակասություններ կան. «Հրապարակ»
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի ընտրությունը ևս մեկ անգամ ցուցադրեց ԱԺ ԲՀԿ թիմում առկա հակասությունները։
ԲՀԿ-ական պատգամավորներից շատերը մասնակցեցին դատախազի քվեարկությանը, այն պարագայում, որ չմասնակցելու մասին կուսակցական որոշում էր ընդունվել։ Քանի որ գլխավոր դատախազի եւ ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի ընտրությունը միաժամանակ էր կազմակերպվել, ԲՀԿ-ականներից շատերը, առիթից օգտվելով, մասնակցեցին քվեարկությանը, գրել է «Հրապարակ»-ը:
Արշակ Մխիթարյանից՝ Բռլյանտի Արշակից թերթը հետաքրքրվել է, թե չի՞ քվեարկել գլխավոր դատախազի օգտին, նա ասել է. «Դա գաղտնի է՝ ես ինչի՞ պիտի Ձեզ ասեմ՝ կո՞ղմ եմ քվեարկել, թե՞ դեմ»։ Ապա խոստովանել է, որ մասնակցել է դատախազի քվեարկությանը։
Մեկ ուրիշ ԲՀԿ-ական՝ Մելիք Մանուկյանն (Շշերի Մելոն) էլ փորձել է խուսափել ուղիղ պատասխանից, սակայն խոստովանել է, որ մասնակցել է, իսկ երբ թերթը հիշեցրել է կուսակցության որոշման մասին, փոխել է խոսքը. «Մենք ենթարկվել ենք կուսակցության որոշմանը»։