16/09/2016 09:22
Դաշնակ փոխմարզպետին հաճախ է այցելում ՀՀԿ-ական գյուղապետը. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Արարատի մարզի դաշնակցական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը լրջորեն զբաղված է ընտրություններով։
«Նրան հաճախ է այցելում Ազատավանի ՀՀԿ-ական գյուղապետ Սարգիս Խաչատրյանը։ Թե ինչ են զրուցում փոխմարզպետն ու գյուղապետը, դժվար է ասել, ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատրյանը լինում է համագյուղացիների տներում ու կարիք ունեցողներին առաջարկում մարզպետարանի հաշվին պետպատվերի շրջանակներում բուժվել կամ վիրահատվել», - գրել է թերթը։