17/09/2016 10:23
Ալպերի բարձրադիր սառցադաշտում բասկետբոլ են խաղացել. Տեսանյութ
NBA-ի և Ֆրանսիայի հավաքականի բասկետբոլիստ Թոնի Պարկերը, որոշել է բարձրացնել իր խաղի մակարդակը, հայտնում է NTD.ru-ն:
Նա բասկետբոլ է խաղացել լեռների հարևանությամբ:
Հատուկ ծածկույթը տեղադրվել է 3454 մետր բարձրության վրա: Այն Ալպերում ամենախոշորն է:
Մարզադաշտում պայքարել են շվեյցարական և ֆրանսիական թիմերը: Համազգեստը նրանք կրել են բաճկոնի վրայից:
Հանդիպումը կազմակերպել է ժամացույց արտադրող շվեյցարական ընկերություններից մեկը, որը նաև Պարկերի հովանավորներից մեկն է: