19/09/2016 14:32
Բակո Սահակյանը Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբին շնորհել է «Երախտագիտություն» մեդալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:
Արցախի նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ ևս կպահպանվի:
Արցախի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ և ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված «Երախտագիտություն» մեդալ: