20/09/2016 09:31
ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի դեմ «տակից խաղեր են տվել» նաև սեփական կուսակիցները
«Հրապարակը» գրել է. «Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաև սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։
Որոշ տեղեկություններով՝ Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիզնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հաղթել է՝ 1669 քվե։ Դ․ Հարությունյանը երեկ չի ցանկացել խոսել, հորդորել է դիմել իր շտաբի պետին, հերքեց անգամ իր և Սեդրակյանի կապը, ասել է, որ չի ճանաչում նրան. «Դե, լսել եմ անուն-ազգանունը, բայց չեմ ճանաչում, մոտիկ չեմ»»։