20/09/2016 09:35
Հաջորդ շաբաթ ԱԺ-ն կքննարկի համաներում հայտարարելու մասին նախագիծը
«Ժամանակի» տեղեկություններով՝ հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։
«Դեռ ամիսներ առաջ հայտնի էր, որ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծը պատրաստ է, սակայն իշխանությունները տատանվում էին համաներում հայտարարելու ժամկետների հարցում։ Ի վերջո, որոշում է կայացվեց գործընթացը չուշացնել»,-հավելել է թերթը։