20/09/2016 19:17
Ջիմ Քերիին մեղադրում են նախկին սիրեցյալի մահվան մեջ
Հայտնի հոլիվուդյան դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու ամուսինը դերասանին մեղադրել է կնոջ սպանության մեջ, նշելով, որ նա ապօրինի կերպով կնոջը հատուկ դեղորայքներ է տրամարդել, որոնց չափաբժնի չարաշահումից էլ մեկ տարի առաջ նա մահացել էր, հայտնում է РИА Новости-ն:
Մահացած Կատրիոնա Ուայթի ամուսինը՝ Ուայթ Մարկ Բերտոնը մեղադրում է Քերիին իր հարստության ու կարգավիճակի օգտագործմամբ ապօրինի կերպով կախվածություն առաջացնող դեղամիջոցների ձեռք բերման մեջ:
Մեկ տարի առաջ ոստիկանությունը հայտնաբերել էր կնոջ դին Լոս-Անջելեսի բնակարանում: Հավանաբար, նա ինքնասպան է եղել մեծ քանակութամբ դեղորայք ընդունելու ճանապարհով: Լրատվամիջոցները հաղորդել են, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա և Քերին խզել են իրենց հարաբերությունները: Այդ պահին նա դեռ ամուսնացած է եղել Բերտոնի հետ:
Բերտոնը պնդում է, որ Քերին ստացել է հատուկ դեղորայքն ու այն փոխանցել Ուայթին, չնայած, որ տեղեկացած է եղել, որ կինը ընկճախտի հակում ունի և նախկինում էլ ինքնասպանության փորձեր է արել