20/09/2016 20:45
ԶԼՄ. Ջոլին ու Փիթն ամուսնալուծության գործընթաց են սկսել
Հոլիվուդյան ամենավառ զույգերից մեկը՝ Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին, կասկածվում են ամուսնալուծության գործընթաց սկսելու մեջ: Որոշ տվյալներով՝ նրանք խորհրդակցություն են սկսել փաստաբանի հետ, հայտնում է RenTv-ն:
Բաժանման գլխավոր պատճառը անվանում են դերասանների անդադար վեճերը:
ԶԼՄ-ը նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ Փիթը հրաժարվել է ամռան վերջին օրերն անցկացնել Ջոլիի և իրենց համատեղ վեց երեխաների հետ: Դրա փոխարեն նա իր ընկերների հետ ուղևորվել է Խորվաթիա:
Նշենք, որ զույգի համատեղ կարողությունը գնահատվում է ավելի քան 450 մլն եվրո: