20/09/2016 11:58
Սավիոլան Անդորայում սկսում է մարզչական կարիերա
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան կողմնորոշվել է կարիերայի շարունակության հարցում, հայտնում է Sport-express.ru-ն: 34-ամյա արգենտինացին, ով բնակություն է հաստատել Անդորայում, կաշխատի տեղի «Օրդինո» թիմի մարզչական շտաբում:
«Ռեալի» և «Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստը մտադիր է իր փորձը փոխանցել երիտասարդ խաղացողներին:
Տարեսկզին Սավիոլան հեռացել էր «Ռիվեր Փլեյթից» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում և, չստանալով գայթակղիչ առաջարկներ, ավարտել էր մարզական կարիերան: