20/09/2016 15:55
Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հարցի կարգավորման գործընթացը
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։