21/09/2016 10:22
Կառավարությունում կառուցվածքային փոփոխություն է սպասվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին զուգահեռ նաև կառուցվածքային փոփոխություն է սպասվում։ ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարանջատվի հարկային և մաքսային ծառայությունների։
Թերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին՝ տվյալ դեպքում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որպեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտների հոսքը և ստվերային շրջանառությունը։ Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը կարող է նշանակվել մաքսային ծառայության պետ։