21/09/2016 10:29
Կարեն Կարապետյանը նախարարներին զգուշացրել է նորմալ շփվեն լրագրողների հետ. «Հրապարակ»
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, բոլոր նախարարներին հատ-հատ զգուշացրել է, որ կառավարության նիստերից հետո «չթռնեն» հետնամուտքով և նորմալ շփվեն լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրապարակային էր նման հրահանգ տվել, սակայն նախկին վարչապետի հրահանգին ենթարկվում էին հաշված նախարարներ։ Ինչպես կընդունեն Կարապետյանի հորդորը, պարզ կդառնա վաղը՝ կառավարության նիստից հետո։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։