21/09/2016 18:23
«Եվրատեսիլ-2017»-ի բացումը տեղի կունենա Սոֆիայի տաճարի տարածքում
«Եվրատեսիլ» երգի մրցույթի բացման արարողությունը, որն անցկացվելու է Կիևում 2017 թվականի գարնանը, տեղի կունենա «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի համալիրի տարածքում, հայտնում է «Интерфакс»-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրոպական հեռարձակողների միության, Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության, Կիևի քաղաքային պետական վարչակազմի (ԿՔՊՎ) ներկայացուցիչների, նաև Ստոկհոլմի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ժամանակ:
Փառատոնի բացման արարողության բաղկացուցիչ մասը «Կարմիր ուղեգորգն» Է (Red Carpet), որտեղ հավաքվում են մրցույթի մասնակից բոլոր երկրների պատվիրակությունները. ներկա կլինեն մամուլը և երկրպագուները: «2017 թվականի գարնանը Կիևում RedCarpet-ի անցկացումը պլանավորված Է Սոֆիայի հրապարակում:
Այդտեղից կարմիր ուղեգորգը տանելու է դեպի բացման արարողության անցկացման վայր՝ Սոֆյա Կիևսկայայի համալիրի տարածք»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Եվրատեսիլի» բացման բուն արարողությունը, որն անցկացվում Է եզրափակիչ շոուի բացումից վեց օր առաջ, նախատեսվում է անցկացնել Սոֆիայի տաճարի տարածքում, քանի որ այն հայտնի է նրանով, որ ներառված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Կիևը պատրաստ է «Եվրատեսիլի» նախապատրաստման և անցկացման համար ծախսել 1,2 մլրդ գրիվնա (մոտ 45 մլն դոլար):
Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման վայրն է դարձել 2016 թվականի մայիսին Շվեդիայում երգչուհի Ջամալայի տարած հաղթանակից հետո