21/09/2016 10:24
Լևոն Յոլյանը կվերադառնա Վերահսկիչ պալատ. «Ժամանակ»
«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատված Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է իր հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի:
Թերթին հասած տեղեկություններով՝ առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը: Իսկ Վերահսկիչ պալատն այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ: