21/09/2016 13:00
Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան գտնվում է ՀՀ Զինված ուժերի ենթակայության տակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօրվա զորահանդեսին Երևանում ցուցադրվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք ՀՀ ԶՈւ մարտական հերթապահության են անցել այս տարվանից: Բացի այդ, ցուցադրվել են «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգեր, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, «ԲՈւԿ» զենիթահռթիռային համակարգեր, «Ստրելա 10» զենիթային համալիրներ, С-300 , С-125 համակարգեր և այլ զինտեխնիկան: