21/09/2016 13:52
ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրավիճակը նորմալ է, ակտիվացում չի նկատվել. Սենոր Հասրաթյան
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում իրավիճակը բնականոն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը.
«Սահմանային իրավիճակը նորմալ է», - ասաց Ս.Հասրաթյանը:
Նրա խոսքով, ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ հակառակորդի ակտիվացում չի նկատվել, ՊԲ առաջապահ զորամասերը լիովին տիրապետում են իրավիճակին: