21/09/2016 08:36
Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Գեղարվեստական ֆիլմը Արցախյան ազատամարտին մասնակցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների՝ ֆիլմի հերոսների ճակատագրերի մասին է:
ՀՀ անկախության հոբելյանական տարում ֆիլմի հիմնական ուղերձն է՝ վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը: