22/09/2016 10:00
Իրոք, մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է. «Առավոտ»
«Առավոտը» հրապարակել է պաշտոնյաների շքեղ ավտոմեքենաների լուսանկարն ու գրել. «Երեկ Եռաբլուրում այս տեսարանն էր, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին՝ հարգանքի տուրք մատուցելու անկախությունը կերտած մեր հերոսների հիշատակին։
Այս մեքենաներին նայելով՝ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը ճիշտ էր։ Իրոք, մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է և կախարդական փայտիկ էլ չկա, որ այդ երկաթե նժույգները նորից դարձնեն դդում, իսկ մնացած գումարով բանակին զենք մատակարարեն ու տնտեսություն զարգացնեն»։