23/09/2016 09:11
Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ ղեկավարումը մերժելու մասին հայտարարությունը վատ է ընդունվել. «Հրապարակ»
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, իշխանության մեջ վատ է ընդունվել:
«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա», - ասել է «Հրապարակ»-ի զրուցակիցը: